Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է ներկայացրել

106

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հրաժարական է տվել: Այս մասին վերջինս հայտնել է Վրացական երազանքի» գրասենյակում անցկացված նիստից հետո:

«Շնորհակալություն եմ հայտնում թիմին և մեր համաքաղաքացիներին աջակցության, համբերության և աջակցության համար: Մենք կշարունակենք համագործակցել և պայքարել ապագա հաջողությունների համար, մենք անպայման նոր հաղթանակներ կգրանցենք, երկրում առաջընթաց կապահովենք»,– ասել է Արչիլ Թալակվաձեն:

Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն տեղեկացրել է, որ խորհրդարանի նախագահի պաշտոնում կառաջադրեն Կախա Կուճավայի թեկնածությունը: