Սպիտակ տնից հրաժարվել են մեկնաբանել ԿՀՎ-ի տնօրենի՝ իրանցիների հետ հանդիպման լուրը

288

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է պարզաբանել, թե արդյոք իրականությանը համապատասխանում այն տեղեկությունը, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության տնօրեն Ուլիյամ Բերնսը Իրաքում բանակցություններ է վարել Իրանի պաշտոնատար անձանց հետ:

«Ես ձեզ կուղղորդեի ԿՀՎ՝ Բերնսի աշխատանքային ժամանակացույցի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար»,-ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին:

Նա նաև չի պարզաբանել՝ արդյոք Իրաքում տեղի է ունեցել Բերնսի հանդիպումը Իրանի ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ:

Տեղեկությունը, որ Բերնսն օրեր առաջ մեկնել էր Բաղդադ իրանցիների հետ բանակցությունների վարելու համար՝ կապված Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հետ, տարածել էր Վաշինգտոնի գիտահետազոտական կենտրոններից մեկի՝ Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտ աշխատակից Մայքլ Ռուբինը: