Թուրքիայի նախագահը Ցարական Ռուսաստանին մեղադրել է հրեաներին և գերմանացիներին կոտորելու մեջ

1276

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել ոչ միայն Հայոց ցեղասպանության վերաբերյալ անհեթեթ հայտարարություններով, այլև թուրքական դիրքորոշումը հիմնավորելու նպատակով զուգահեռներ է տարել Ցարական Ռուսաստանի քաղաքականության հետ։

«Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ցարական Ռուսաստանի տարածքներում ապրում էին հարյուր հազարավոր գերմանական և հրեական ծագում ունեցող քաղաքացիներ, որոնց գերմանական բանակի հետ համագործակցելու հավանականության մասին պնդումներով աքսորեցին: Ավելի ճիշտ, աքսորի անվան տակ այս մարդկանց մեծ մասը սովի, հիվանդության և դաժան եղանակային պայմաններում մահվան մատնվեց»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլքսանչորսյան ելույթում Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին՝ Էրդողանը ԱՄՆ նախագահի ուղերձն անվանել էր «անարդար և ոչ ճշմարտացի»։