Լավրովը և Բայրամովը քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

166

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում ննարկել են երկկողմ հարաբերություններին հուզող հարցերը, այդ թվում՝ առաջիկա բարձր մակարդակի շփումները:

Նախարարները մտքեր են փոխանակվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2011թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման, այդ թվում՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ աշխատանքային խմբերի գործունեության ընթացքի վերաբերյալ: