Իրանի դեսպանը ՌԴ ԱԳՆ-ում չի քննարկել Զարիֆի հարցազրույցի արտահոսքը

124

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել է, որ ՌԴ ԱԳՆ-ում չի քննարկել Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի հարցազրույցի արտահոսքը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։  «Մենք սովորական հարցեր ենք քննարկել», — ասել է նա լրագրողներին։

Չորեքշաբթի Ջալալին այցելել է ՌԴ ԱԳՆ, որտեղ երկու ժամ է անցկացրել։

Ապրիլի 25-ին որոշ արևմտյան լրատվամիջոցներում Զարիֆի չհրապարակված հարցազրույցից հատվածներ են հայտնվել, որը ենթադրաբար տվել է մարտին։ Տեքստային տարբերակից բացի հրապարակվել է նաև ձայնային ֆայլ, որում լսվում է Զարիֆի ձայնը։ Ձայնագրությունում նա քննարկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղոդս» հատուկ նշանակության ուժերի նախկին հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի այցը Մոսկվա 2015 թվականին, միջուկային գործարքի հարցը, Մոսկվայի և Վաշինգտոնի հետ հարաբերությունները։