Կոսաչև. «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա»

819

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, ինչն  արտացոլվում է առաջնորդների կանոնավոր հանդիպումներում, ինչպես նաև երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների համատեղ հանդիպումների ընթացքում:

Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության Խորհրդի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը՝ դեկտեմբերի 17-ին Երևանում կայացած  ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ հանդիպումից հետո։ 

«Մեր երկրի և  խորհրդարանի համար  Հայաստանի հետ փոխգործակցությունը ամենաբարձր մակարդակի վրա է: Այդ մասին վկայում են  երկու խորհրդարանների ղեկավարների և երկկողմանի հանձնաժողովի հերթական հանդիպումները, որոնք տարեկան առնվազն երկու անգամ հանդիպում են: Մեր Դաշնության խորհրդում մենք նման շփումներ չունենք ոչ մի օտարերկրյա գործընկերների հետ, բացառությամբ Ղազախստանի»,- ասել  է  Կոսաչևը:

Նրա խոսքով ՝ համատեղ հանդիպման ընթացքում առանցքային թեմաներից մեկը եվրասիական ինտեգրումն է:

«Մենք չենք ասել`  լինել   կամ  չլինել (ԵԱՏՄ-ում), ուրիշ  էլ  ինչ է անհրաժեշտ, որպեսզի այս նախագիծը զարգանա»,- ավելացրել է նա: