Վրաստանի առողջապահության նախարարը ռիսկեր է տեսնում ցամաքային սահմանի բացման հարցում

133

Վրաստանի ցամաքային սահմանների բացումն առաջին հերթին կախված կլինի հարևան երկրներում տիրող հակահամաճարակային իրավիճակից, հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:

Նրա խոսքով, սահմանային գոտում մարդկանց մեծ թիվը կարող է մի շարք դժվարություններ առաջացնել:

«Եթե պարզվի, որ քաղաքացին վարակված է կորոնավիրուսով, ապա որոշումը չպետք է երկար սպասի և պետք է հստակ լինի՝ քաղաքացին պետք է վերադառնա իր երկիր»,-ասել է նախարարը՝ նշելով, որ փոփոխություններ են անհրաժեշտ նաև առողջապահության ապահովագրության օրենքում:

«Մեծ հավանականությամբ մենք երկիր մտնող օտարերկրացուց կպահանջենք պարտադիր բուժապահովագրություն: Ապահովագրությամբ զբոսաշրջիկին կորոնավիրուսի վարակվելու դեպքում կերաշխավորվի բժշկական ծախսերի փոխհատուցում»,-ասել է Տիկարաձեն: