ԱՄՆ պետքարտուղարն Ալիևի հետ զրույցում կարևորել է ԵԱՀԿ ՄԽ ջանքերի շարունակումը

191

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ապրիլի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Պետքարտուղարության կայքը:

Զրուցակիցներն ընդգծել են ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների շարունակական կարևորությունը և քննարկել են մի շարք հարցեր:

ԱՄՆ պետքարտուղարն շեշտել է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունը հարգելու կարևորությունը՝ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերի շարունակումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն քաղաքական կարգավորման շուրջ բանակցություններում՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- նշված է հաղորդագրությունում: