Հակաիրանական հավաք՝ Ադրբեջանում

885

Ադրբեջանում գործող «Միասնական Ադրբեջանի օջախներ» (BAO) կազմակերպության նախաձեռնությամբ Բաքվում տեղի է ունեցել «Ադրբեջանի ազգային շարժման ներկան ու անցյալը» խորագրով հակաիրանական բնույթի հերթական հավաքը, որին մասնակցել են Ադրբեջանում գործունեություն ծավալող մի խումբ անջատողական գործիչներ:

Նշվում է, որ այդ գործիչների գործունեությունն ուղղված է Իրանի թյուրքախոս նահանգներում անջատողական տրամադրություններ առաջացնելուն:

Ուշագրավ է, որ Ադրբեջանի իշխանությունների հետ փոխկապակցված կազմակերպությունը նման հակաիրանական բնույթի հավաքն անցկացնում է Իլհամ Ալիևի՝ Իրան նախատեսվող այցի նախաշեմին: