Սաուդյան Արաբիայում փակվում են թուրքական դպրոցները

183

Թուրքիայի պետական Anadolu գործակալությունը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան ընթացիկ ուսումնական տարում փակելու է թուրքական 8 դպրոց: Այս որոշման մասին Թուրքիային կրթության նախարարության տեղեկացրել են Սաուդյան Արաբիայի իշխանությունները:

Գործակալության փոխանցմամբ, 8 դպրոցում սովորում է 2256 աշակերտ: Նախորդ ամիս թագավորությունում փակվել է թուրքական 26 դպրոց:

Այս հանգամանքը խորացրել է երկու երկրների միջև արդեն իսկ լարված հարաբերությունները, երբ թագավորությունում բոյկոտել էին թուրքական ապրանքները: