Լավրովը մայիսին աշխատանքային այց կկատարի Երևան և Բաքու

159

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ը կայցելի Երևան, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքու: Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ:

«Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ին ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունների կատարման գործնական կողմերին»,-ասել է Զախարովան: