Թուրքիայի խորհրդարանում (մեջլիս) Թուրքիայի մեջլիսի և Եգիպտոսի ներկայացուցիչների պալատի միջև միջխորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ միջնորդություն է ընդունվել, հայտնում է Ermenihaber.am-ը:
Եգիպտոսի հետ բարեկամական խումբ ձևավորելու համար առաջարկը մեջլիս էր ներկայացրել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ):
Նշենք, որ թուրք-եգիպտական հարաբերությունները խաթարվել էին 2013թ., երբ Եգիպտոսում գահընկեց արեցին նախագահ Մուհամեդ Մուրսիին և իշխանության եկավ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին: