Իրանի ԱԳ նախարարը ներողություն է խնդրել գեներալ Սոլեյմանի մասին խոսքերի համար

153

Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը ներողություն է խնդրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանի վերաբերյալ հնչեցրած խոսքերի համար, որոնք հրապարակման ենթակա չէին և հայտնել էին համացանցում:

Նախարարը քննադատել էր «Սիրիայում Սոլեյմանիի գործողությունները, ինչպես նաև Ռուսաստանի հետ գեներալի հարաբերությունները:

«Ես հույս ունեմ, որ Իրանի մեծն ժողովուրդը և բոլոր նրանք, ովքեր սիրել են գեներալին, հատկապես Սոլեյմանիի ընտանիքը, կներեն ինձ»,-Instagram-ում գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է 2020թ․ հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտակայքում ամերիկյան ուժերի ավիահարվածներից։