Սիրիայի սահմանադրական դատարանը 51 թեկնածուից ընդամենը 3-ին հայտն է գրանցել նախագահական ընտրություններին մասնակցելու համար

116

Սիրիայի սահմանադրական դատարանը հաստատել է երեք քաղաքացու թեկնածությունը, որոնք հայտ էին ներկայարցել մայիսի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար:

Դատարանի ղեկավարը հայտնել է, որ «հաստատվել է ընդամենը 3 դիմումատուի թեկնածություն, իսկ մյուս հայտերը մերժվել են, քանի որ չէին համապատասխանում Սահմանադրությանը և իրավական նորմերին»: Ըստ այդմ, ընդունվել է Աբդուլլահ Աբդուլլահի, Մահմուդ Մարայի և գործող նախագահ Բաշար ալ-Ասադի դիմում-հայտերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել էր  51 թեկնածու, որից 7-ը՝ կանայք: Որպես դիտորդ՝ երկրի խորհրդարանը որոշել է պատգամավորների հրավիրել եղբայրական և բարեկամական երկրներից, այդ թվում ՝ Հայաստանից: