ԱԺ-ը Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում

133

Մայիսի 3-ի Ազգային ժողովի հատուկ նիստում կողմ 1, դեմ 3, ձեռնպահ 75 ձայներով Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ՝ այդպիսով  ապահովելով երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը:

Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել էր խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը: Ազգային ժողովի հատուկ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր տվել որպեսզի, խորհրդարանի լուծարմամբ երկրում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: