Թուրքիան գրեթե կրկնակի ավելացրել է պաշտպանական արդյունաբերության ապրանքների արտահանումը

131

Թուրքիան 2021թ. հունվար-ապրիլ ամիսներին, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պաշտպանական արդյունաբերության ապրանքների արտահանումը ավելացրել է 47,7 տոկոսով՝ մինչև 949,744 մլն դոլար:

Ապրիլին Թուրքիան արտահանել է 302,549 մլն դոլարի պաշտպանական արդյունաբերության ապրանք, որը 88.3 տոկոս ավել է 2020թ. ապրիլի համեմատ:

Վերջին 12 ամսում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ապրանքների արտահանումը կազմել է 2,585 մլրդ դոլար: