Իրաքում ձերբակալել են ԻՊ-ի պարագլուխներից մեկին

54

Իրաքի ներքին գործերի նախարարության Տեղեկատվության և հետաքննությունների ազգային գործակալության աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական պետության» ենթակայության տակ գործող ստորաբաժանման ղեկավարներից մեկին:  

Աբու Ալի ալ-Ջամիլիին եղել է ԻՊ-ի հիերարխիայում գտնվող Ալ-Ֆալուջայի նահանգապետը: Նա երկար ժամանակ է, ինչ հետախուզվում էր և կասկածվում էր ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ: Ըստ Իրաքի հատուկ ծառայությունների՝ 2005թ. նա միացել էր «Ալ-Կաիդա»-ին, որից հետո ձերբակալվել էր և դատապարտվել 15 տարվա ազատազրկման, սակայն 2011թ. ազատ էր արձակվել:

Դրանից հետո Ալ-Ջամիլին մասնակցել է ԻՊ-ի զինված ստորաբաժանումների ձևավորմամբ, ինչ-որ ժամանակ Սիրիայում ահաբեկչական գործունեություն է իրականացրել, այնուհետ վերադարձել է Իրաք և նշանակվել ԻՊ-ի հիերարխիայում Մոսուլի «նահանգապետի տեղակալ», այնուհետ «Ալ-Ֆալուջայի» նահանգապետը:

Իրաքի ՆԳՆ-ում նշել են, որ Ալ-Ջամիլին արդեն խոստովանել է, որ իրականացրել է մի քանի տասնյակ ահաբեկչություններ: