Կահիրեն և Փարիզը ստորագրել են ֆրանսիական 30 Rafale կործանիչ Եգիպտոս մատակարարելու վերաբերյալ պայմանագիր

167

Եգիպտոսը և Ֆրանսիան ստորագրել են արաբական երկիր ֆրանսիական 30 Rafale կործանիչ մատակարարելու վերաբերյալ պայմանագիր:

Ֆրանսիական Dassault Aviation ընկերության արտադրած կործանիչները Եգիպտոս կմատակարարվեն վարկի պայմաններով, որը կտրվի 10 տարով:

Կահիրեի կողմից 24 հատ Rafale կործանիչների ձեռք բերելու պայմանագիրը Եգիպտոսը և Ֆրանսիան ստորագրել էին 2015թվականին: Կործանիչների այս տեսակն առանձնանում է դրված առաջադրանքների կատարման մեծ հեռահարությամբ, բարձր մանրևելիությամբ, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի պայմաններում առաջադրանքներն իրականացնելու կարողությամբ:

Ավելի վաղ, ֆրանսիական Disclose կայքը հայտնել էր, որ Կահիրեն և Փարիզը տարբեր զինատեսակների գնման պայմանագիր են ստորագրել ապրիլի 26-ին Եգիպտոսի նախաձեռնությամբ: Գործարքի արժեքը կազմել է 3,95 մլրդ եվրո: