Դեմոկրատ կոնգրեսականը պահանջել է ուսումնասիրել Սիրիայում քրդերի դեմ քիմիական զենքի ենթադրյալ կիրառման հարցը

795

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ կոնգրեսական Իլհան Օմարը ԱՄՆ իշխանություններից պահանջել է ուսումնասիրել, թե արդյո՞ք Թուրքիան քրդերի դեմ սպիտակ ֆոսֆոր է կիրառել Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում:

Նշենք, որ Օմարը այն միակ դեմոկրատ սենատորն է, որը  դեմ է քվեարկել Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ նախագծին:

Այս քայլը սկանդալային է որակվել թուրքական մամուլում:

Օմարը 3 կին կոնգրեսականների հետ համատեղ գրված նամակը ներկայացրել է ԱՄՆ իշխանություններին: Նամակում պահանջվում է ուսումնասիրել Սիրիայում քուրդ բնակիչների դեմ քիմիական զենքի`ենթադրյալ օգտագործման հարցը:

Հիշեցնենք, որ Օմարին անվանում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «դաշնակից»: