Թուրքիան աջակցել է և աջակցելու է Ադրբեջանին․ Հուլուսի Աքար

66
Milli Savunma Bakanı Hulusi Akar, beraberinde Genelkurmay Başkanı Orgeneral Yaşar Güler ile resmi ziyarette bulunduğu Libya'da görevli Mehmetçik ile bir araya geldi. ( Arif Akdoğan - Anadolu Ajansı )

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Լիբիայի Տրիպոլի քաղաք կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան աջակցել և աջակցելու է Ադրբեջանի «արդար դիրքորոշումը հայկական օկուպացիայից տարածքների ազատագրման» հարցում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային՝ Աքարը «Թուրքիայի դեմ նմանատիպ հարձակումները» որակել է սխալ և անհարգալից:

«Թուրքերը և հայերը դարեր շարունակ ապրել են կողք կողքի: 1915թ. դեպքերի խեղաթյուրումը ոչ միայն սխալ է, այլև հարված տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու փորձերին: Այդ հարցով պետք է զբաղվեն պատմաբանները»,-ասել է Թուրքիայի նախարարը՝ հիշեցնելով, որ Թուրքիան պատրաստ է իր արխիվները բացել պատմաբանների առջև:

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նրանք պետք է առաջին հերթին վերլուծեն Ամերիկյան ազգային արխիվի տվյալները 1915թ. իրադարձությունների վերաբերյալ»,-ավելացրել է Աքարը: