Աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը. Արարատ Միրզոյան

130

Աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը, ԱԺ նիստում այսօր ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Ըստ Արարատ Միրզոյանի՝ և Շուշիի Ղազաչեցոց եկեղեցու նկատմամբ բարբարոսությունը, և հայ գերիների նկատմամբ վերաբերմունքը, և շաբաթներ առաջ Բաքվում խայտառակ պուրակի բացումը հերթական վկայությունն են նրա, որ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է։

«Եվ աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը։ Սա է այն քաղաքականությունը և դիրքորոշումը, որը մենք որպես Հայաստանի Հանրապետություն ունենք, և այստեղ որևէ փոփոխություն չկա։ Պետք է մեր միջազգային գործընկերների հետ այս ուղղությամբ սերտորեն աշխատել»,- ասաց ԱԺ նախագահը։