Սաակաշվիլիի կանխատեսումներով՝ այս տարի Վրաստանում կփոխվի իշխանությունը

91

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Deutsche Welle-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր կարծիքով՝ այս տարի Վրաստանում ամեն դեպքում իշխանությունը կփոխվի, և ինքն ու իր գլխավորած քաղաքական ուժը կպատրաստվեն, որ գործը ավարտին հասցնեն:

«Ես կարծում եմ, որ այս տարի Վրաստանում ամեն դեպքում կփոխվի կառավարությունը: Նրանք գողացել են ընտրությունները, սակայն հետո եվրոպացիները միջամտեցին: Ձեռք բերված համաձայնությունը, որը հեռու է կատարյալ լինելուց, չի հանում հանրաքվեի հարցը, գրեթե կառավարության՝ այս աշնանը փոփոխության մասին է: Այդ պատճառով, ըստ իս, ես և իմ ղեկավարած քաղաքական թիմը կպատրաստվենք նրան, որ գործը հասցնենք ավարտին և թույլ չտանք նրանց ավերել երկիրը»,-հայտարարել է Սաակաշվիլին:

Հարցին, թե արդյոք Վրաստանում նրա հետ կվարվեն այնպես, ինչպես Ռուսաստանում Նավալնիի հետ, Սաակաշվիլին նշել է, որ այո, սակայն ի տարբերություն Ռուսաստանի, Վրաստանի ժողովուրդը բավականին մոբիլիզացված է: