Իրանի նախընտրական զարգացումների մասին

134

Կիրակի օրը բարեփոխականների միասնական ճակատը ներկայացրել է նախագահական ընտրությունների իր թեկնածուներին: 14 հոգանոց ցուցակը գլխավորում է արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, նրա օգտին եղել է 37 առաջարկություն: Ցուցակի երկրորդ տեղում նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին է (35 առաջարկություն): Զարիֆի հայտնի զրույցի արտահոսքից հետո շատերը համոզմունք են հայտնում, որ դրանով ավարտվեց նրա քաղաքական կարիերան: Հետաքրքիր է՝ ի վերջո Զարիֆը կհամաձայնի՞ մասնակցել ընտրություններին՝ հատկապես իր հայտարարությունների առնչությամբ Հոգևոր առաջնորդի արձագանքից հետո: Մյուս կարևոր հարցն էլ այն է, թե արդյոք Պահապանների խորհուրդը կհաստատի նրա թեկնածությունը:

Իսկ ինչ վերաբերում է պահպանողականներին, ապա նրանց ցանկալի թեկնածուն դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռաիսին է, որի շուրջ պատրաստ են համախմբվել: Մինչև օրս Ռաիսին ևս չի հայտնել ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:

Իրանագետ Ժաննա Վարդանյան