Իրան-Թուրքիա ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կկայանա Թեհրանում

880

Մալայզիայում ընթացող Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների ղեկավարների համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել Իրանի և Թուրքիայի միջև էներգետիկայի, առևտրի, տրանսպորտի և բանկային ոլորտներում առկա համագործակցությանը, ինչպես նաև նախագահները մտքեր են փոխանակել Սիրիայի շուրջ ընթացող զարգացումների վերաբերյալ:

Կողմերը համաձայնություն են ձեռք բերել՝ գալիք տարվա սկզբին Թեհրանում անցկացնել Իրան-Թուրքիա ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի նիստը, որը նախագահում են երկու երկրների ղեկավարները: