«Լրագրողներ առանց սահմանների».«Ադրբեջանը շարունակում է խստացնել լրագրողների գործունեությունը»

908

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցի համաձայն`Ադրբեջանը այն երկրների շարքում է, որոնք շարունակում են խստացնել լրագրողների գործունեությունը, ինչպես նաև տեղեկատվությունը:

Մասնավորապես, կազմակերպությունը զեկույցում մտահոգություն է հայտնել շաքարախտով և հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող լրագրող Աֆգան Մուխթարլըի վիճակի կապակցությամբ:

Այս տարվա սեպտեմբերին Մուխթարլըն հացադուլ էր հայտարարել ՝ ի նշան բողոքի իր և իր փաստաբանի վրա ճնշում գործադրելու: Սակայն առողջական խնդիրների պատճառով նա չկարողացավ շարունակել հացադուլը: Լրագրողն առայժմ լուրջ բժշկական զննում չի անցել:

Զեկույցում Ադրբեջանը դասվել է Կենտրոնական Ասիայի պետությունների և Բելառուսի կողքին:

Նշենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության նպատակն է պաշտպանել մամուլի ազատությունը ամբողջ աշխարհում: