Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները

160

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ ալ-Սաուդի հետ, որի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:

Սա երկու երկրների ղեկավարների երկրորդ խոսակցությունն է վերջին մեկ ամսում: Այս հեռախոսազրույցը տեղի է ունեցել Կահիրեում Թուրքիայի և Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին հանդիպումից հետո: