Իսրայելի վարչապետին չի հաջողվել կառավարություն ձևավորել

186

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չի տեղավորվել ընթացակարգով սահմանված ժամկետի մեջ, որը նախատեսված է նոր կառավարություն ձևավորելու համար: Սա նշանակում է, որ նրա գլխավորած «Լիքուդ» կուսակցությունը 12 տարվա մեջ առաջին անգամ կարող է դառնա ընդդիմություն:

Այժմ տվյալ հարցը պետք է լուծի նախագահ Ռեուվեն Ռևլինը: Նա, ինչպես ակնկալվում է, խորհրդակցելու է խորհրդարան անցած կուսակցությունների ղեկավարների հետ՝ նախքան կորոշի, թե ինչ անել առաջիկայում:

Սակայն սա չի նշանակում, որ Նեթանյահուն կարող է լքել վարչապետի աթոռը: Նախարարների կաբինետը հնարավոր է նաև ղեկավարել ռոտացիոն սկզբունքով:

Ակնկալվում է, որ առաջիկայում Ռիվլինը կառավարություն ձևավորելու մանդատը կտա Նեթանյահուի հակառակորդներից մեկին: