ԱՄՆ պետքարտուղարը Բաքվին և Երևանին կոչ է արել ավարտին հասցնել գերիների փոխանակման գործընթացը

268

ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանից երեք հայ կալանավորվածների ազատ արձակումը, ինչպես նաև կոչ է անում երկու կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտին հասցնել բոլոր կալանավորվածների փոխանակման գործընթացը։ Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանից երեք հայ կալանավորվածների ազատ արձակումը։ Կոչ ենք անում երկու կողմերին ամբողջությամբ և արագորեն ավարտին հասցնել բոլոր գերիների, կալանավորվածների ու զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը և հարգել բոլոր կալանավորվածների հանդեպ մարդկային վերաբերմունքի ապահովման գործում իրենց պարտավորությունները»,-ասված է հայտարարության մեջ։