ՌԴ ԱԳ նախարարը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

399

Աշխատանքային այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Նշենք, որ Սերգեյ Լավրովը Հայաստան էր ժամանակ մայիսի 5-ին: Այժմ մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պ․կ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը։

Նախատեսված է նաև Լավրովի հանդիպումը վարչապետի պ.կ Նիկոլ Փաշինյանի հետ: