Պուտինը և Էրդողանը քննարկել են ԼՂ իրավիճակը

270

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեբ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի իրավիճակին:

«Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրներին, այդ թվում` կրակի և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի գործունեության համատեքստում»,-ասված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: