ԱՄՆ-ի և Վրաստանի նավերը համատեղ վարժանքներ են իրականացրել Սև ծովում

258

ԱՄՆ և Վրաստանի նավերը համատեղ վարժանքներ են իրականացրել Սև ծովում: Այս մասին ասվում է ԱՄՆ 6-րդ նավատորմի Twitter-ի էջում:

Հաղորդագրության համաձայն՝  ամերիկյան Hamilton նավը Բաթումի էր ժամանել Վրաստանի առափնյա պահպանության ծառայության, Վրաստանի ՊՆ և Թբիլիսիում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչների հետ հանդիպելու համար:

Այնտեղ Վրաստանը և ԱՄՆ-ը վերջին օրերին մի քանի զորավարժություններ և վարժանքներ են անցկացրել: