ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում պատիժ են սահմանում ուրիշներին կորոնավիրուսով միտումնավոր վարակելու համար

251

ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում մոտ 133 հազար դոլարի տուգանք և մինչև 5 տարի ազատազրկում է սպառնում բոլոր նրանց, ովքեր ուրիշներին միտումնավոր կվարակեն կորոնավիրուսով:

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ տարածած տեղեկատվության համաձայն՝ ամենամեծ տուգանքը սպառնում է COVID-19 համաճարակի մասին գիտակցաբար կեղծ լուրեր տարածելու համար՝ մինչև 266 հազար դոլար: Կորոնավիրուսով այլոց դիտավորյալ վարակվելու համար սպառնում է տուգանք`մինչև 133 հազար ԱՄՆ դոլար: ԱՄԷ-ում կորոնավիրուսով կանխամտածված վարակելու համար կտուգանեն մինչև 27 հազար դոլար:

Նշենք, որ ԱՄԷ-ում օրական գրանցվում է կորոնավիրուսի 1700 նոր դեպք, իսկ Սաուդյան Արաբիայում՝ 1000: