Պետքարտուղարություն. ԱՄՆ-ը և Իրանը դեռ չեն պայմանավորվել «ամենաբարդ պատժամիջոցների» վերացման հարցի շուրջ

252

ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի բանակցություններում «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ» սկզբունքին:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը և Իևրանը դեռ համաձայնության չեն հասել «ամենաբարդ պատժամիջոցների» վերացման ճանապարհների մասին:

«Կան մի շարք բարդ պատժամիջոցներ, որոնք մենք դեռ պետք է քննարկենք: Սակայն կարծում եմ, որ Իրանն ունի բավականին լավ պատկերացում: Կարծում եմ, որ այդ պատկերացումն այն շրջանակում է, որ Իրանը կկարողանա վերադառնալ տնտեսական առավելություններ ստանալուն, որոնք նախատեսված են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով»,-ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը: