Վրաստանի կառավարությունը քննարկում է ցամաքային ճանապարհները բացելու հարցը

365

Վրաստանի էկոմոնիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Վրաստանը կկարողանա ցամաքային սահմանները բացել պատվաստումների բարձր տեմպերի պայմաններում:

«Ինչ վերաբերում է ցամաքային սահմաններին, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Քննարկվում են այն նույն կանոնները, որոնք կան օդային սահմանների դեպքում: Օրինակ, պատվաստում ստացածների համար մուտքի դյուրացում: Կարծում եմ, որ նույն մոտեցումը կարելի է կիրառել ցամաքային սահմանների դեպքում, և դա հնարավոր կլինի պատվաստումների բարձր տեմպերի պայմաններում»,-ասել է Տուրնավան:

Նշենք, որ Վրաստանը 2020թ. փետրվարից փակել էր ցամաքային սահմանը, իսկ օդային ճանապարհով երկիր մուտք գործելը հնարավոր էր պատվաստման անձնագրով կամ կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանով: