ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է անում շտապ ավարտին հասցնել գերիների և բոլոր աճյունների փոխանակման գործընթացը

142

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումը և կողմերին կոչ է անում շտապ ավարտին հասցնել գերիների և բոլոր աճյունների փոխանակումը՝ միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան։ Այս մասին Twitter-ում գրել է Լինդենը:

«Ողջունում եմ Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակումը: Կողմերին կոչ եմ անում շտապ ավարտին հացնել պահվող անձնանց և բոլոր աճյունների վերադարձի գործընթացը՝ միջազգային հումանիտար իրավունքին համապատասխան: Լիովին աջակցում եմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և կողմերին կոչ եմ անում նրանց միջոցով հնարավորինս շուտ վերսկսել քաղաքական գործընթացը»,-ասված է հաղորդագրության մեջ: