Նեթանյահուն և Պուտինը հեռախոսազրույցով քննարկել են տարածաշրջանային հարցեր

231

Իսրայելական կողմի նախաձեռնությամբ կայացել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:

Զրուցակիցները միմյանց են շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի 76-րդ ամյակի կապակցությամբ, քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող և միջազգային կարևորության հարցեր, մասնավորապես, սիրիական ճգնաժամի կարգավորումը: Նեթանյահուն Պուտինի տեղեկացրել է Կիևի հետ կապերի մասին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը անվտանգության խորհուրդների, ինչպես նաև ռազմական, արտաքին քաղաքական և տնտեսական գերատեսչությունների միջև: