Իրաքի անվտանգության ծառայության աշխատակիցները կանխել են նավթահոր պայթյունի փորձը

282

Իրաքի անվտանգության ծառայության աշխատակիցները կանխել են Քիրքուք նահանգնում նավթահոր պայթյունի փորձը:

Shafaq News-ի աղբյուների տվյալներով՝ անվտանգության աշխատակիցները վնասազերծել են ռումբը, որը տեղադրվել էր Բան-Հասան բնակավայրի նավթահոր մեջ: Գործողության ընթացքում ոչ ոք չի տուժել:

Վերջին շրջանում Բան-Հասան բնակավայրում սա առաջին հարձակումը չէ: Անհայտ անձինք պայթեցրել են երկու նավթահոր: Միջադեպի արդյունքում զոհվել և վիրավորվել էին անվտանգության աշխատակիցներ: