Իրանի ԱԳՆ խոսնակը՝ Իրանից Արցախ բեռների տեղափոխման լուրերի մասին

172

Fars-ի հաղորդմամբ՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Իրանից Արցախ օգնություն տեղափոխելու մասին լուրերին և դրա շուրջ ադրբեջանական արձագանքներին, հայտարարել է.

«Բոլորին կոչ ենք անում աջակցել հետպատերազմյան շրջանում ձևավորված համագործակցության մթնոլորտի և պայմանավորվածությունների պահպանմանը, խուսափել ցանկացած չհաստատված լուրերից»: