Լավրովը կայցելի Բաքու

333

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-11 կայցելի Բաքու, որի շրջանակում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների համապարփակ իրականացմանը, քննարկելու են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, ԼՂ հակամարտության հումանիտար ոլորտները, հետկոնֆլիկտային վերականգնման խնդիրները և խաղաղ կյանքի հաստատումը: Հիմնական խնդիրներից է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակումը:

Հիշեցնենք, որ մայիսի 5-6-ը ՌԴ ԱԳ նախարարն այցելել էր Երևան: