Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են ԼՂ հարցը

239

ՌԴ և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Արևելյան Երուսաղեմում տիրող իրավիճակը, կողմերին կոչ արել դադարեցնել բռնությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրադրությունը:

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են նաև «Սպուտնիկ V» պատվաստանյութը Թուրքիա մատակարարելու հարցը: