Զարիֆը Իրանի նախագահական ընտրություններին թեկնածություն չի առաջադրի

209

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ինստագրամյան գրառմամբ հայտնել է, որ նախագահի ընտրությանը թեկնածություն չի առաջադրելու:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ից Իրանում մեկնարկելու է նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը: Այն տևելու է մինչև մայիսի 15-ը։ Սահմանադրության պահապանների խորհուրդը ներկայացրել է նոր չափանիշներ, որոնց պետք է համապատասխանեն թեկնածուները։

Ըստ այդմ՝ թեկնածուները՝ պետք է լինեն 40-75 տարեկան, ունենան մագիստրոսական կամ դրան համարժեք կրթության մասին վկայական, երկրի ղեկավար պաշտոններում առնվազն 4 տարվա կառավարման փորձ, չունենան դատվածություն: