Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ժամանեց Հայաստան

134

Պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

Ղարիբաշվիլիին ուղեկցում է ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին: