ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդիի՝ Պաղեստինին եւ Իսրայելին նվիրված բաց նիստը կարող է տեղի ունենալ մայիսի 14-ին

120

Թունիսը, Նորվեգիան եւ Չինաստանը ներկայացրել են ամենամոտ ժամանակներս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բաց նիստի անցկացման պահանջ՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում լարվածության Էսկալացիայի քննարկման համար: Մայիսի 12-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Անվտանգության խորհրդի մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Չինաստանը, Թունիսը եւ Նորվեգիան պահանջել են մայիսի 14-ին անցկացնել բաց նիստ՝ նվիրված Պաղեստինի եւ Իսրայելի շուրջն ստեղծված իրադրությանը,- ասել Է գործակալության զրուցակիցը:- Որոշումն ամենամոտ ժամանակներս կընդունվի Անվտանգության խորհրդի նախագահի կողմից, ընթացիկ ամսում դա Չինաստանն Է»:

ՄԱԿ-ի ԱԽ-ն մայիսի 10-ին եւ 12-ին կայացած նիստերի արդյունքներով չի կարողացել համաձայնեցնել Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ հակամարտության սրման վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստը: Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԽ-ի դիվանագիտական աղբյուրները, միասնական հայտարարի չի հաջողվում գալ ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով:

Մայիսի 10-ից իսրայելական բանակը եւ Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումները փոխանակում են հարվածներ, որոնք հետեւել են Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ տեղի ունեցած անկարգություններին, որտեղ տուժել Է ավելի քան 700 պաղեստինցի: