Խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է բոյկոտել Վրաստանի պառլամենտի նիստերը

658

Խորհրդարանական ընդդիմությունը Վրաստանում հրաժարվում է մասնակցել պառլամենտի աշխատանքներին։ Այս մասին հայտարարել են ընդիմադիր «Միացյալ ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» խմբակցությունների ղեկավարները` շեշտելով, որ չեն մասնակցելու արտահերթ նիստին, որը տեղի կունենա դեկտեմբերի 19-ից 20-ը:

Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալկվաձեն էլ իր հերթին դիմել է թիմակիցներին հորդորելով, որ նրանք պատշաճ պատրաստվեն «նախարարի ժամ» ֆորմատին։

«Վաղը մենք մի ամբողջ օր նվիրելու ենք «նախարարի ժամին»: Բոլոր երեք ոլորտները շատ կարևոր են: Հուսով եմ, որ նրանք հանդես կգան դրական օրակարգով և կպատասխանեն բոլոր հարցերին», — ասել է Թալկվաձեն:

Վրացական մամումլը նշում է, որ վաղը պատգամավորները կլսեն Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Չխենկելիին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավային և առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեին: