Հակամարտության սկզբից ի վեր Իսրայելն ամենախոշոր հարձակումն է իրականացրել Գազայում արմատականների թիրախների վրա

249

Իսրայելի ռազմաօդային ուժերը ցամաքային ստորաբաժանումների աջակցությամբ, որը չի մտել Գազայի հատվածի տարածք, մայիսի 14-ի գիշերը իրականացրել են ամենախոշոր գործողությունը պաղեստինցի արմատականների դեմ: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը:

«Գիշերը 160 ինքնաթիռ միաժամանակ 40 րոպե անընդմեջ գրոհել է 150 թիրախ: Դա խոշորագույն գործողություն է համակարտության սկզբից ի վեր, որին մասնակցել են ցամաքային ստորաբաժանումները: Իսրայելցի ոչ մի զինվոր չի մտել Գազայի տարածք: Հարձակման նպատակն էր թունելների ցանցի ոչնչացումը, որը ծայրահեղականները օգտագործում էին տեղաշարժվելու և թաքնվելու համար»,-ասել է Կոնրիկուսը:

Հիշեցնենք, որ այս ընթացքում Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ է արձակվել 1800-ից ավելի հրթիռ: Դրան ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը խոցել է ավելի քան 650 թիրախ: Իսրայելում զոհերի թիվը չի գերազանցում մեկ տասնյակը, իսկ պաղեստինյան կողմն ունի 115-ից ավել զոհ, որից 31-ը երեխա: