Բլինքենը հայտնել է, որ չնայած «ՀԱՄԱՍ»-ին զենքի հնարավոր տրամադրմանը, Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն

171

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիս Փեյնի հետ համատեղ ասուլիսում հայտնել է, որ Վիեննայում կշարունակվեն Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները՝ չնայած այն ենթադրությանը, որ Իրանը մասնակցություն ունի Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրմանը:

Լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը ապացույցներ ունի, որ Իրանը մասնակցություն ունի Իսրայելի վրա հարձակումներին՝ հաշվի առնելով այն, որ «ՀԱՄԱՍ»-ը ԱԹՍ-ներ և բարձր հեռավարության հրթիռներ է կիրառում, և այդ դեպքում ինչ կլինի Վիեննայում բանակցությունները, Բլինքենը նշել է.

«Ես Ձեզ ոչինչ չունեմ ասելու այն հարցի շուրջ, թե արդյոք Իրանը ներգրավված է, թե ոչ: Ես միայն կարող եմ ասել, որ երբ խոսքը ցանկացած չարամիտ գործունեության մասին է, որին կարող է կամ չի կարող ներգրավված լինել Իրանը, դա ընդգծում է կարևորությունը, որ պետք է անել հնարավոր ամեն բան, որպեսզի երաշխավորվի, որ Իրանը երբեք չստանա միջուկային զենք: Այնպես որ, Վիեննայում բանակցությունները ընթանում են, դրանք շարունակվում են»,-պատասխանել է Բլինքենը:

Նշենք, որ Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ կոնկրետ տվյալներ չունեն այս հակամարտությունում Իրանի ներգրավվածության վերաբերյալ: