Վրաստանը մտադիր է անօդաչու թռչող սարքեր արտադրել

138

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հայտարարել է, որ Վրաստանը մտադիր է անօդաչու թռրող սարքեր գնել, ինչպես նաև դրանց արտադրության համար հնարավորություններ ստեղծել:

«Պաշտապանության ուժերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է ձեռք բերել անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ավելացնել արտադրական հզորություններ: Մասնավորապես, ի պաշտպանություն 2030 Պաշտպանության ուժերի, բանակցություններ են տարվում ՆԱՏՕ-ի երկրների հետ՝ տեխնիկական մանրամասները ճշտելու համար: Այս ուղղությամբ որակ և համարժեք մատակարարում ապահովելու համար կարևոր է սկսել տեղական արտադրությունը և դրա հետագա զարգացումը»,-ասել է Բուրճուլաձեն: