Էրդողան. Թուրքիան սկսում է Երուսաղեմին աջակցել այնպես, ինչպես Ադրբեջանին էր օգնում Ղարաբաղում

271

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սկսում է Երուսաղեմին աջակցել այնպես, ինչպես Ադրբեջանին էր օգնում Ղարաբաղում:

«Մենք բարկացած ենք ահաբեկչական Իսրայել պետության լծից: Իսրայելը հատել է բոլոր սահմանները: Ինչպես մենք վճռականորեն աջակցում էինք Ադրբեջանին «իր հողերն օկուպացիայից ազատելու» գործում, այսօր մենք նույն զգացումներով սկսում են գործողություններ՝ ընդդեմ պաղեստինյան քաղաքներում և Երուսաղեմում ճնշումների: Նույն վճռականությամբ, ինչ մենք պաշտպանել ենք մեր «սիրիական սահման»,-ասել է Էրդողանը:

«Իսրայելին կանգնեցնելը մարդկության պատվի պարտքն է: Մենք միջազգային հանրությանը գործելու կոչ ենք անում: ՄԱԿ-ի մասնակցությունն անհրաժեշտ պայման է: Այն, ինչ հարկավոր է անել, պետք է արվի անհապաղ, այլապես անխուսափելի են սարսափելի հետևանքները»,-ավելացրել է Թուրքիայի նախագահը: