Բայրամովը ԱՄՆ Պետքարտուղարի օգնականին. Հայկական կողմի հետ բանակցելու համար ԱՀ ՊՍԾ ղեկավարությունը մեկնել է շրջան

138

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռիկերի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա վիճակի, Ադրբեջան-Հայաստան սահմանին ստեղծված լարվածության շուրջ: Ընդգծվել է լարվածության՝ դիվանագիտական ճանապարհով և բանակցությունների միջոցով կարգավորման կարևորությունը: Բայրամովը շեշտել է, որ Ադրբեջանը հավատարիմ է տարածաշրջանում լարվածության նվազեցմանը: Նա զրուցակցին տեղեկացրել է, որ սահմանին ստեղծված լարվածությունը կարճ ժամանակահատվածում կարագավորելու և հակառակ կողմի հետ բանակցելու համար ԱՀ ՊՍԾ ղեկավարությունը մեկնել է շրջան: