ՌԴ ԱԳ փոխնախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի իրադրությունը

382

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն հանդիպել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ: Դիվանագետները մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի խնդրի ու հայ-ադրբեջանական սահմանի շուրջ տիրող իրադրության շուրջ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ կայքը: